ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բնակարանագողերը ձերբակալվեցին

29.02.2016 15:39 Գողություն

Փետրվարի 27-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Վահե Ս.-ին, 1996 թ. ծնված Ալիկ Հ.-ին և 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ին, որտեղ Վահե Ս.-ն բացատրություն է տվել, որ փետրվարի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ալիկ Հ.-ի քեռու զոքանչի տնից կատարել են գողություն:
Փետրվարի 28-ին, ժամը 01.30-ին, 1989 թ. ծնված Հովհաննես Դ.-ն հաղորդում է տվել, որ պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք են գործել իր կնոջ մորը` 1955 թ. ծնված Թինա Գ.-ին պատկանող, իր վստահությանը հանձնված, Հակոբջանյան փողոցում գտնվող տուն և գողացել էլեկտրական գործիքներ և այլ ապրանքներ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Վահե Ս.-ն, Ալիկ Հ.-ն և Դավիթ Ս.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: