Եվս երկու ինքնաձիգ, պահունակ, փամփուշտներ...
Հունիսի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպրեատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ գտնվող գործարանի պատի տակ ինքնաձիգ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտով:
Նույն օրը գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մեկ այլ անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցում՝ թփերի տակ, ինքնաձիգ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված փողոցում՝ եղևնու տակ, հայտնաբերել է ինքնաձիգ` առանց փամփուշտատուփի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 28 փամփուշտ և «ԲՄԳ -Կ 3144 5-84» նշագրումով կլորավուն սարք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: