1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության պետի հանդիպումը Եվրոպոլի տնօրենի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

16.05.2019 16:53 Պաշտոնական

Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։
Ողջունելով հյուրերին, տիկին դը Բոլը հույս հայտնեց, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։
Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:
Կողմերը ավելի առարկայական քննարկեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրին հետագա քայլերը։
Կողմերի միջև քննարկում ծավալվեց ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։
Հանդիպման ավարտին, ՀՀ ոստիկանության պետը գրառում կատարեց Եվրոպոլի պատվո հյուրերի մատյանում։
Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրոպոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ: