Եվ մեկ ծաղկաման` կանեփի բույսով
19.07.2014 12:01
Թմրամիջոցի հայտնաբերում
Հուլիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Բաբկեն Մ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել են տարբեր շշեր, տարաներ և շերեփ` թմրամիջոցին նմանվող հետքերով, ներարկիչներ, փայլաթիթեղում փաթաթված 1,7 գ զանգված, կանեփի բույսի սերմնահատիկներ և ծաղկաման` տնային պայմաններում աճեցված կանեփի կանաչ բույսով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: