ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խոստովանել է 2015-2016 թթ. ընթացքում կատարած գողությունները

27.02.2016 10:00 Գողություն

Փետրվարի 25-ին, ժամը 18-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ֆրունզեի փողոցի 6/5 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Մ.-ին: Նա հայտնել է, որ 2015-2016 թթ. ընթացքում Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես.
- 1935 թ. ծնված Ռոստոմ Բ.-ն հաղորդում է տվել, որ 2015 թ. մարտ ամսին Հրաչ Մ.-ն հյուրընկալվելով իր տանը՝ բաճկոնի գրպանից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ:
- Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2015 թ. հոկտեմբերին Հրաչ Մ.-ն գողացել է Խորենացի փողոցի 29 հասցեում գործող պանդոկի արտաքին վաճառքի դրամարկղի սեղանին դրված 3 բջջային հեռախոսները:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: