Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իրենց հարևանը` 1965 թ. ծնված Խաչիկ Բ.-ն, կոտրում է տան պատուհանները և փորձում մտնել ներս:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, Խաչիկ Բ.-ի տան և հողամասի զննությամբ՝ տան նախամուտքի վերջնամասում` սեղանի վրա, հայտնաբերվել է 3,1 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, նույն նախամուտքի բազմոցի վրա՝ 720 գ տարողությամբ ապակյա տարա՝ շագանակագույն յուրահատուկ հոտով հեղուկով, իսկ հողամասից՝ կանեփանման բույսի 22 թուփ:
Ըստ Խաչիկ Բ.-ի հայտարարության` կանեփանման զանգվածը պատրաստել է իր օգտագործման համար, կանեփանման բույսերը ինքը քաղել, մանրացրել և չորացրել է` իր օգտագործման համար, իսկ ապակյա տարայի պարունակությունը նույնպես պատրաստել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: