Երախտիքի տուրք՝ Արամ Մանուկյանի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունվարի 29-ին պետական եւ ազգային գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մահվան 99-րդ տարելիցն էր։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ, քաղաքական գործիչներ, հյուրեր իրենց երախտիքի տուրքը մատուցեցին դեռեւս կենդանության օրոք լենգենդ դարձած Արամ Մանուկյանի հիշատակին: Հարգանքի տուրք՝ հայրենասեր գործչին, ում ջանքերի շնորհիվ կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, Վասպուրականի հայությունը փրկվեց կոտորածից, ով վիթխարի ներդրում ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման գործում։
Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության մեջ Արամ Մանուկյանը ստանձնեց Ներքին գործերի նախարարության ղեկավարումը։ Ընտրությունը պատահական չէր. նա այն մարդն էր, ով ընդունակ էր կարգ ու անդորրություն պահել երկրում։
Հարյուրամյա ճանապարհ անցած ոստիկանության այսօրվա հերթափոխի համար Արամ Մանուկյանի անցած ուղին պետության պաշտամունքի պատգամ է, պահանջ...