62-ամյա վարորդը մահացել է. վթար Երասխ-Երևան ճանապարհին
24.07.2023 12:08
ՃՏ պատահարներ
Հուլիսի 23-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին՝ Տափերական գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և կողաշրջվել. 62-ամյա վարորդ Ռոմիկ Խաչատրյանը մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: