Պատահար Երևան-Երասխ ճանապարհին
07.06.2015 09:49
ՃՏ պատահարներ
Հունիսի 7-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.10-ի սահմաններում «Նիսսան Իքստերիա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրայի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: