1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երդման արարողություն ոստիկանության կրթահամալիրում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Ոստիկանության կրթահամալիրի շարային հրապարակում ակադեմիայի և քոլեջի այս տարվա դիմորդներն են, այժմ արդեն առաջին կուրսեցիներ, ովքեր հաջողությամբ հանձնել են ընդունելության քննությունները և ՀՀ անկախությանի տոնի նախօրեին հուզումով սպասում են ոստիկանության ծառայողի երդման արարողությանը:
Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի ուղեկցությամբ շարային հրապարակում է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:
Միջոցառման մեկնարկը տրված է:
Նրանք մեր 27-ամյա նորանկախ պետության կարևորագույն մասն են, կուռ շղթայի ամենապիրկ օղակներից մեկը, և երդվում են ամուր պահել հայոց պետականությունը` հավատարիմ լինելով սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական ու ծառայողկան գաղտնիքը: Եվ, որ անչափ կարևոր է, այդ ամենն իրականացնել արդար ու անկողմնկալ, ազնիվ և բարեխիղճ:
Երդման արարողությունից հետո առաջին կուրսեցիներին շնորհավորանքի խոսք հղեց ոստկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:
Հանդիսավոր երթը, շարային քայլն ու կեցվածքն ինքնին փաստում են, որ նրանք պատրաստ են անցնել ոստիկանի պատասխանատու ու պատվախնդիր ուղին:
Բարի երթ` դեպի ոստիկանական մեծ ընտանիք:
Աննկարագրելի էր ծնողների զգացողությունը:
Երեկվա երազանքն այսօր արդեն իրականություն էր:
Երդման արարողությանը հաջորդեց ՀՀ Անկախության 27-ամյակին նվիրված տոնական համերգ-ցերեկույթը, որը կրթահամալիրի ակումբի ծառայողներն էին կազմակերպել:
Միջոցառման սկզբում շնորհավորական խոսքով հանդես եկավ կրթահամալիր պետ Մուշեղ Բաբայանը, այնուհետև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով` ծառայության մեջ լուրջ արդյունքներ արձանագրած կրթահամալիրի աշխատակիցները տարբեր պարգևների արժանացան:
Պարգևատրման արարողությունից հետո: Ոստիկանության զորքերի երգչախումբն ազդարարեց համերգի սկիզբը:
Ցերեկույթը վարող ոստիկանության ծառայողները պատմական էքսկուրս կատարեցին` հիշելով, թե 27 տարի առաջ հանրաքվեի միջոցով մեր ժողովուրդը ինչպես հաստատեց իր անկախությունը:
Միջոցառում էլ ավելի տոնական դարձրին հրավիրված հայ անվանի երգիչ-երգչուհիները:
Կրթահամալիրում կազմակերված երկու միջոցառումներ էլ փաստում էին, որ կարող ենք հպարտանալ մեր պետականության հասունությունը հավաստող ձեռքբերումներով:
Շնորհավոր տոնդ, Հայաստանի անկա՛խ Հանրապետություն: