Երդման արարողություն` ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 4-ին տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, կրթահամալիրի ծառայողները, սովորողները և նրանց ծնողները:
Շնորհավորելով սովորողներին` Հովհաննես Վարյանն ընդգծեց երդման մեջ ամրագրված սկզբունքների և դրանց հավատարիմ մնալու կարևորությունը:
Հայաստանի Հանրապետության նշանակալից տոնի` ՀՀ Սահմանադրության օրվան ընդառաջ, նույն օրը տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, ճանաչված ու սիրված երգիչներ Դավիթ Ամալյանը, Գոհար Հովհաննիսյանը և «Սասնա ծռեր» պարային համույթը:
Համերգն անցավ ուրախ ու ջերմ մթնոլորտում:
Ոստիկանության կրթահամալիրի պետը շնորհակալություն հայտնեց արտիստներին` տոնական բարձր տրամադրություն հաղորդելու, ազգային և հայրենասիրական երգն ու պարը տարածելու համար և մասնակիցներին հանձնեց հուշամեդալներ: