1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողը երեխայի կյանք է փրկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչություն․ ստորաբաժանման ծառայողները հանրության աչքին երևում են հանցավոր խմբավորումներին վնասազերծելիս։ Հատուկ նշանակայինները անձնուրաց ու խիզախ են ոչ միայն հատուկ առաջադրանքներ ու միջոցառումներ իրականացնելիս, այլև առօրյա կյանքում։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը նրանցից մեկն է։
Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, նա կնոջ և մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացրել է Վարդավառի զբոսայգում։ Շուրջբոլորը երեխաներ են խաղացել, երիտասարդ զույգեր զբոսնել։ Ինչպես ասում են՝ կյանքն իր հունով ընթացել է, և հանկարծ՝ ճիչեր․ երեխա է ընկել լիճը։ Վարդան Ֆիդանյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում էր։ Նա նետվել է լիճ ու փրկել խեղդվող երեխային։ Այցելեցինք նաև 8-ամյա Վարդանենց տուն։ Տատն ասում է շնորհակալության բառեր չեն գտնում։ Ուրախությամբ փաստում է, որ արդեն երկու Վարդան ունեն։ Ի նշան երախտագիտության՝ որոշել են մեծ Վարդանին փոքր Վարդանի խաչքավոր կարգել։
Դեպքից հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, համոզվել, որ առողջությանը սպառնացող վտանգ չկա ու ժպիտով վերադարձել տուն։