1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ

02.05.2013 10:10 Ընտրություններ
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում  պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման  բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ
ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի  հրամանով`մայիսի 5-ին կայանալիք  Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում  պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման  բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված  անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով: 
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով՝ անհետևանք չի մնա ոչ մի  ահազանգ, տեղերից ստացվող  ոչ մի  տեղեկատվություն: 
Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին`  նպատակ ունենալով  համատեղ ապահովել  արդար ու թափանցիկ ընտրություններ: Ոստիկանությունը  կարևորում է զանգվածային լրատվության  միջոցների հետ  համագործակցությունը և ակնկալում նաեւ նրանց  աջակցությունը: 
Ոստիկանությունը հորդորում է  բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից:  
Ոստիկանությունը  մշտապես  շեշտել է իր  վերքաղաքական և վերկուսակցական  լինելը` գործով ապացուցելով, որ  իր  խնդիրը  հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների  անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում  բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի և հասարակական շահի առաջնահերթության վրա: