Երեք զոհ՝ Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով
25.12.2014 10:08
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 12.5-րդ կմ-ին` Փարաքար գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող քարե պարսպին և գլխիվայր շրջվել:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, 1989 թ. ծնված Սարգիս Դադուշյանը, 1991 թ. ծնված Պողոս Թոսունյանը և Ստեփան Գոմցյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: