ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք զոհ Ապարան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

25.10.2013 10:15 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ, 1995 թ. ծնված Անի Ալաբերքյանը, 1969 թ. ծնված Ռիտա Հովհաննիսյանը և 2012 թ. ծնված Նարեկ Գալստյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: