ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք միլիոնից ավելի նյութական վնաս

21.10.2013 15:49 Գողություն
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:
Պարզել է, որ  կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել են, որ Կարոն 1978 թ. ծնված  Կարապետ Կ.-ն է, Հրաչը՝ 1974 թ. ծնված  Հրաչ Ե.-ն, իսկ Շոթան՝  1968 թ. ծնված Վարդան Մ.-ն:
Հոկտեմբերի 20-ին Կարապետ Կ.-ն և Վարդան Մ.-ն ներկայացել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին և խոստովանել, որ սեպտեմբեր ամսին նշված 12 գլուխ անասուններից իրենք գողացել են  4-ը և իրացրել:
Կարապետ Կ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչ Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: