Երեք պատահար մայրաքաղաքում
Հունիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Էստոնական փողոցի թիվ 11 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶել-32213» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ԳԱԶել-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Լենինականի փողոցում գտնվող «Շանթ» գործարանի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Սասունցի Դավթի, Արցախի փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-1193» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-1193»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: