ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք վրաերթ մայրաքաղաքում

11.10.2013 10:27 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                          ***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: