Երթուղայինում կատարված գողությունը բացահայտվել է
17.12.2012 12:51
Գողություն
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 95 երթուղու միկրոավտոբուսի սրահում ուղևորներից մեկի գրպանից բջջային հեռախոս են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: