ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթուղայինում կնոջ պայուսակից բջջային հեռախոս գողացողին հայտնաբերեցին

28.11.2013 15:53 Գողություն
Նոյեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/7 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 13.00-ին,  Խանջյան փողոցում` թիվ 17 երթուղային ավտոբուսի սրահում, անծանոթ կնոջ պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Հակոբ Հ.-ն ներկայացրել է գողոնը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է 1978 թ. ծնված Արմինե Ղ.-ին: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: