Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում
14.07.2017 11:11
Հայտարարություններ և ծանուցումներ
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 16-ից Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: