Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա և Ն.Զարյան փողոց խաչմերուկի հատվածում
28.11.2017 17:45
Հայտարարություններ և ծանուցումներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Ազատության պողոտա և Ն.Զարյան փողոց խաչմերուկի հատվածում՝ Ն.Զարյան փողոցի վերջնամասում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ն.Զարյան փողոցի վերջնամասի երկկողմանի երթևեկության հատվածի հակադիր երթևեկության հոսքերը ամբողջ երկայքով կբաժանվեն հոծ գծանշումով, ինչի շնորհիվ Ն.Զարյան փողոցի վերոնշյալ ձախակողմյան հատված կարելի կլինի մուտք գործել միայն Ազատության պողոտայից:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ