ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2019 թվականի մայիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթևեկելի գոտով երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ ուղղությունների փոխարեն: