Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար
Որոշ ԶԼՄ-ներ և օգտատերեր համացանցում տեսանյութերեր են հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման ենթարկում՝ իբր դիմակ չկրելու համար։ Որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում։ Ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին լրատվական կայքերից մեկով հրապարակված տեսանյութից առաջ։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար։ Բոլորին կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոններն ու ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: