Երիտասարդը կամավոր ներկայացավ ու խոստովանեց
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, անցկացրել են բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ հուլիսի 29-ին կամավոր ներկայացել է Շահումյանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիս-հուլիս ամիսներին Դրոյի փողոցի տարբեր շենքերի բակում կայանված երկու «Մերսեդեսից» գողացել է կողային հայելիները:
Նա միաժամանակ խոստովանել է, որ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում գտնվող դեղատներից և կայանված մեքենաներից կատարել է գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: