22-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
20.05.2022 11:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել 22-ամյա Հովհաննես Հ.-ն, որը փետրվարի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: