ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացուց խաբեությամբ խաչով ոսկյա շղթան վերցրած երիտասարդին

25.04.2019 16:00 Խարդախություն

Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Ստյոպա Գ.-ն, որը ապրիլի 23-ին, ժամը 19.00-ին, բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստավանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`