Երկու դրամապանակի գողը հայտնաբերվեց
26.12.2016 11:26
Գողություն
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեի մոտ հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի 2 դրամապանակ:
Արտուշ Մ.-ն հայտնել է, որ նույն օրը թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում դրամապանակները՝ 21.000 դրամ գումարով, գողացել է մի կնոջ պայուսակից:
Պարզվել է, որ տուժողը 1948 թ. ծնված Մարինե Վ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: