Երկու հետախուզվող՝ կայարանամերձ հրապարակից
Մարտի 15-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վարդան Ա.-ն, որը մարտի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Նույն օրը, նույն վայրից, ոստիկանները բերման են ենթարկել նաև 1973 թ. ծնված Ջոնիկ Ա.-ին, որը մարտի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: