Երկու հոդվածների մեղադրանքներով հետախուզվող` Նուբարաշենից
17.07.2014 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 16-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ղուկաս Հ.-ին, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 165 հոդվածի 1-ին մասի (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) և 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: