Երկու նռնակ և փամփուշտներ՝ կամավոր
01.10.2014 11:26
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի մեկփողանի, ակոսավոր հրացան, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի և 2 ցինկապատ տարա, որոնց մեջ առկա էր 5.45 մմ տրամաչափի 2160 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: