Երկու սրբապատկեր և կենցաղային իրեր
15.11.2012 11:17
Գողություն
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ռոբերտ Խ.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով՝ 1962 թ. ծնված Սուսաննա Դ.-ի բնակարանից գողացել է 2 սրբապատկեր և տարբեր տեսակի կենցաղային իրեր` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: