ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու վրաերթ Սեբաստիայի փողոցում

01.03.2013 12:07 ՃՏ պատահարներ

Փետրվարի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի տղամարդու և 6-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***


Մարտի 1-ին, ժամը 00.05-ի սահմաններում,  «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 135 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: