Երկու վրաերթ և բախում
Մարտի 8-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 16.30-ին, ոստիկանությունում 27-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 6/6 հասցեի դիմաց «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց շարժման ընթացքում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, նրան տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 13.10-ին, Նոյեմբերյան քաղաքի Երևանյան խճուղում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: