ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի թմրաշրջանառության դեմ Վաղարշապատի քրեական հետախույզների պայքարից երկու դրվագ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 10-ին օպերատիվ տեղեկություն ստացան. 42-ամյա մի տղամարդ տանը, հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց։
Ստուգողական գործողությունների ընթացքում անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 15 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։
Ապրիլի 12-ին Վաղարշապատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզի պարեկների հետ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփում մեթամֆետամինի նմանվող զանգված կար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: