Այրվել է շինության երկրորդ հարկի տարածքը
Հունվարի 11-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվել է Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող շինության 2-րդ հարկի 70 քմ մակերեսով տարածք:
Վնասի չափը պարզվում է:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ ՀՓՋ հետաքննության բաժինը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: