Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Օպել» և «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ
28.09.2013 14:39
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի 2 ուղևորուհիները դեպքի վայրում բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից, իսկ «Օպել»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: