Երևանի Մուրացանի փողոցում խուլիգանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
13.10.2014 17:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մուրացանի փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ստեփան Պ.-ն, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: