ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի Սասուցի Դավթի փողոցում ոստիկանները ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել

Ապրիլի 18-ին, ժամը 11.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ զենք և զինամթերք է թողնում Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի դիմաց` աղբամանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 155, 7.62 մմ տրամաչափի` 27 և 5.6 մմ տրամաչափի 37 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիգի փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և 5.6 մմ տրամաչափի ատրճանակի փամփշտատուփ` առանց փամփուշտների:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: