ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.10.2012 15:53 Պաշտոնական
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հյուրընկալեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Առիթը տոնական էր. Երևան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, ինչպես և` Երևանի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի ու ոստիկանության սերտ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա:
Արարողության ավարտին Վլադիմիր Գասպարյանն ու Տարոն Մարգարյանը Հայաստանի ոստիկանությունն ու քաղաքամայր Երևանը խորհրդանշող հուշանվերներ փոխանակեցին: