Երևանում «Օպել»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը
09.01.2015 12:01
ՃՏ պատահարներ
Հունվարի 9-ին, ժամը 03.30-ին, Երևանի Իոսիֆյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել գազատար խողովակի հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: