ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Երևանում արձանագրված երկու դեպքերով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ

Մայիսի 7-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 1975 թ. ծնված Ազիզ Ու.-ին: Ըստ հիվանդի հայտարարության` իրենց տան մոտ ծեծի է ենթարկվել, իսկ ժամը 17.05-ին նույն հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1948 թ. ծնված Փորսոր Ու.-ին, ըստ որի հայտարարության` նույնպես ծեծի է ենթարկվել իրենց տան մոտ:
Մեկնած օպերատիվ խմբին  Ազիզ Ու.-ն  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան մոտ, վիճաբանության ժամանակ, հարևան Զորիկը ձեռքերով ու քարերով հարվածներ է հասցրել իր և մոր` Փորսոր Ու.-ին՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով  վնասվածքներ:
Պարզվել է, որ Զորիկը  1974 թ. ծնված Քյարամ Ա.-ն է, որը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1989 թ. ծնված Գոռ Բ.-ն  և հայտնել, որ մի հոգեկան հիվանդ դանակով հարձակվել է իր մոր վրա, իսկ մայիսի 7-ին, ժամը  15.00-ին, Գոռ Բ.-ի մայրը`  1965 թ. ծնված Սվետլաննա Բ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իրենց շենքի մուտքի դռան մոտ, 1964 թ. ծնված Խորեն Ռ.-ն  /հոգեկան հիվանդ/ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է իր որովայնին և աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Խորեն Ռ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: