Երևանում հետախուզվողներ են հայտնաբերվել
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտակայքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Արաքսի Գ.-ին, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Մալաթիայի տոնավաճառի մոտակայքից բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ն, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 160 հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: