ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանում մեքենաներ են բախվել

25.10.2013 10:05 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 63 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: