Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 11-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարից հետո «Ֆորդ Տրանզիտ»-ին է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Տոյոտա»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լադա-110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը, «Լադա-110»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արարատի մարզի Դիտակ գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի քերծվածք, սրունքների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունվարի 9-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ Աննա Ա.-ն նշված վնասվածքը ստացել է հունվարի 9-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «ԳԱԶել» և «ԼԱԶ» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: