Չարենցավանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
02.12.2020 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել և Չարենցավանի բաժին բերման են ենթարկել 47-ամյա Դավիթ Դ.-ին, որը մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: