Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
18.06.2022 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 17-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և Կումայրիի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Սոս Ս.-ին, որը հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: