Երևան-Արտաշատ ճանապարհին
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «Մերսեդես-Բենց», ապա՝ ճանապարհի աջ կողմում կայանված «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
