ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մահացել են

12.03.2014 11:33 ՃՏ պատահարներ

Մարտի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1987 թ. ծնված Արամայիս Քանանյանը, և ուղևոր, 1960 թ. ծնված Սիլվա Գևորգյանը, տեղում մահացել են, իսկ 1957 թ. ծնված Ռուզաննա Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: