Երևան-Գյումրի ճանապարհին
26.10.2012 11:39
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց ուղեմաս, ինչի հետևանքով հանդիպակաց ընթացող «Ռենո»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: